Մաթեմաթիկայի ուսուցչուհին սեռական հարաբերությունների մեջ է եղել երեք աշակերտների և գործընկերների հետ

Ամերիկացի ուսուցչուհի Էրին ՄաքԱլիֆը ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել աշակերտների և գործընկերների հետ: 25-ամյա ուսուցչուհին քնել է 3 տղաների հետ, որոնցից 2-ը 17 տարեկան, մեկը՝ 16: Ըստ Daily Mail-ի՝ նման տեղեկատվություն է տրամադրել տեղական ոստիկանությունը:

Հարղորդվում է, որ հետաքննությունը սկսվել է դպրոցի ադմինիաստրացիայի հաղորդման հիման վրա:

ՄաքԱլիֆին մեղադրանք են առաջադրել երեք դրվագներով՝ աշակերտների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու, ինչպես նաև մեկ այլ անչափահասի հետ նման կապի մեջ մտնելու համար:

Էրինը Հյուսիսային Քարոլինայում է աշխատել, նշվում է, որ երիտասարդ ուսուցչուհին «պարբերաբար աջակցել է աշակերտներին դասերից հետո, որպեսզի նրանք խորացնեն սեփական հմտություններն ու գիտելիքները»:

Նա դատարանի առջև կկանգնի երկուշաբթի օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել