Mars ընկերությունը, որը հայտնի է շոկոլադի արտադրությամբ, հետ է կանչել Galaxy, Maltesers Teasers և Minstrels շոկոլադները՝ սալմոնելայի հավանական առկայության պատճառով:
BBC-ն հայտնում է՝ ընկերության կողմից զգուշացվել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում վաճառվող այդ արտադրանքը պիտանի չլինելու մասին:
Ընկերությունը հետ է կանչում վերոնշյալ ապրանքանիշերի մինչև 2018-ի մայիսի 6-ն ու 2018-ի մայիսի 13-ը սպառման ժամկետ ունեցող արտադրանքները: