Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը սպառնացել է սպանել, սակայն ավելի ուշ նա ջնջել է ինչպես իր գրառումն, այնպես էլ սեփական հաշիվը։
Պարոն Սաքունցն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է․
«Ուղղակի ունիկալ է..սպանելու սպառնացողը հեռացրեց սեփական նախաձեռնությամբ իր գրած սպառնալիքը` գլխավոր դատախազությանն ուղարկված հաղորդումից և ԶԼՄ -երով այդ մասին տեղեկատվության տարածումից հետո…
Բա դա չեք, արա…բա այդքան “դուխով տղերք եք, հա”, որ քիչ է սեփական դեմքով չեք համարձակվում երևալ, նաև թաքնվում եք առնետների նման..
Narek Malyan, տեղյակ եք, թե ինչու հեռացվեց սպանելու սպառնալիքի մասին գրառումը…»։
Նշենք, որ կեղծ օգտատերը հանդես է եկել Աշոտ Ավանեսյան անվամբ, նա սպառնալով իրավապաշտպանին՝ գրել է․«Սաքունց, ես քեզ սպանելու եմ։ Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ: Կրակելու եմ դեմից, 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով։ Սպասիր ինձ Սաքունց»: