Հայ մարզիկ Միհրան Հարությունյանը ծեծկռտուքի և կրակոցի մասնակից է դարձել

Հունահռոմեական ոճի ռուսաստանաբնակ հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը դարձել է կրակոցով զուգորդված ծեծկռտուքի մասնակից։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն՝ մանրամասնելով, որ միջադեպն արձանագրվել է Մոսկվայի կենտրոնում։

Նշվում է, որ նա իր 34-ամյա ընկերոջ Սամվել Ավեդյանի հետ գտնվել է ավտոմեքենայում, տղամարդկանց խաղաղ զրույցը արագ վերաճել է վիճաբանության և ծեծկռտուքի։

Միջդեպն ավարտվել է հրազենից արձակված առաջին կրակոցից հետո։ Սամվել Ավեդյանը ստացել է հրազենային վիրավորում ոտքի հատվածում, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։

Պարզվել է, որ Հարությունյանը կրում է ատրճանակ, ընդ որում՝ ինչպես ինքը՝ մարզիկը, այնպես էլ տուժողը հայտնել են իրավապահներին, որ կրակոցը պատահաբար է արձակվել, երբ նրանք կռվելիս են եղել։

Ավեդյանը հրաժարվել է հոսպիտալացումից, չի ցանկացել նաև հաղորդում ներկայացնել ոստիկանություն, իր հերթին Հարությունյանը հայտարարել է, որ որևէ բողոք չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել