Անձրև և ամպրոպ՝ երեկոյան ժամերին

ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում Հունիսի 9-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ն էապես չի փոխվի, 11-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 9-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           36.30C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                7.10C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           21.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել