Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշեց Հովսեփ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:
Նախագծերը ներակյացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորելով Արթուր Խաչատրյանից՝ հույս հայտնելով, որ նա շատ արագ կկանոնակարգի աշխատանքները մարզպետարանում։