Հունիսի 8-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի В553 ЕС 15 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով միջին տարիքի մի կին (անձը չպարզված) մահացել է, իսկ 4 տուժածին (10-ամյա տղա, 8-ամյա աղջիկ, 1 կին և 1 տղամարդ) տեղափոխել են Ստեփանավանի ԲԿ:
Ժամը 12:33-ին Ստեփանավանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ավտովթարից տուժած կինը գիտակցության չգալով մահացել է: Իսկ վարորդի՝ 1960 թ. ծնված Խ. Ս.-ի և երեխաների (2009 թ. ծնված Ռ. և 2007 թ. ծնված Հ. Հ.-ներ) առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: