Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից և ՀՀ կառավարության կողմից համատեղ ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերին կողմ քվեարկեցին 87 պատգամավորներ: Կողմ են քվերակել նաև գործուղման մեջ գտնվող պատգամավորներն, ովքեր գրավոր համաձայնել են կողմ քվեարկությանը: Դեմ և ձեռնպահ պատգամավորներ չկային:
Մրցութային խորհրդում իրենց տեղը կունենան նաև ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների անդամները, ովքեր կոնսեսուսով կառաջադրեն իրենց միասնական թենածուներին: