2016թ. փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետի օգնական է նշանակվել Մարիա Բարաղամյանը։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Ծնվել է 1984թ. հուլիսի 11-ին Երևանում։
1991-2000թթ. սովորել է Երևանի #199 դպրոցում, իսկ 2001թ. ավարտել է պրոֆ. Ա.Շավարշյանի անվան #40 միջնակարգ դպրոցը։
2002-2007թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետը՝ ստանալով ռուսաց լեզվի մանկավարժի, բանասերի որակավորում:
2009–2011թթ. սովորել է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրայում՝ պաշտպանելով «Կուսակցությունները Հայաստանի Հանրապետության համակարգում» մագիստրական թեզը։
2005-2007թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախագահը։
2008-2009թթ. աշխատել է «Էթեռնա» ՍՊԸ-ում որպես աշխատակազմի ղեկավար։
2009-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության, զբոսաշրջության հարցերի վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
2011-2012թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության Տուրիզմի զարգացման ծրագրերի բաժնի պետ։
2012-2016թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ:
2016թ. փետրվարի 12-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական:
2006թ.–ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2006-2007թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ։
2008թ-ին ղեկավարել է ՀՀԿ Դավիթաշեն տարածքային կազմակերպության երիտասարդական կառույցը։
2017թ. –ից ՀՀԿ խորհրդի անդամ է:
Վերոնշյալ տարիների ընթացքում հասարակական, երիտասարդական ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալել, մասնակցել ոչ ֆորմալ կրթության երիտասարդական մի շարք միջազգային ծրագրերի:
2006թ. – «Երիտասարդ առաջնորդների դպրոց» / ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն/, «Մարդու իրավունքների դպրոց» / ԵրՊԼՀ–ի UNESCO-ի ամբիոն/:
2008-2009թթ. – Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց (ՔԴԵԴ), Եվրոպական Խորհրդի Ժողովրդավարության ամառային համալսարանի ծրագիր։
2009թ. – «Կանանց լիդերության դպրոց» /Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա/:
2011-2013թթ. արտաքին քաղաքականության, մունիցիպալ կառավարման, կանանց լիդերության ծրագրեր / ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն, ԵԱՀԿ, NDI/:
2011-2012թթ. Երիտասարդական խորհրդարան /ՀՀ Ազգային ժողով/ ։
Հասարակական և աշխատանքային ակտիվ գործունեության համար պարգևատրվել է՝
ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանի շնորհակալագրով՝ պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար (2005թ.):
Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և պատվոգրով՝ քաղաքային մի շարք միջոցառումների կազմակերպչական գործում ակտիվ մասնակցության համար
(2012-2015թթ.)։
Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «ԵԿՄ 20» հոբելյանական հուշամեդալով (2015):
ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2015):
ԼՂՀ նախագահի «Երախտագիտություն» մեդալով (2017):
Ամուսնացած չէ։