6.600.000 դրամ՝ կրթական և զարգացնող խաղերի համար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարի ապրիլի 20-ին պայմանագիր է կնքել «ԶարՄան» ՍՊԸ-ի հետ, որով ընկերությունից գնել է կրթական, զարգացնող խաղեր:

Պայմանագրի արժեքը կազմել է 6.600.000 դրամ:

«ԶարՄան» ՍՊԸ-ն պարտավորվել է նախարարությանը տրամադրել.

1.Շարժական թվեր (25 հատ)՝, որի մեկ հատն արժե 30.000 դրամ, որը կազմել է 750.000 դրամ:

2.Շարժական այբբենարան (25 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 750.000 դրամ:

3.Հուզական ինտելեկտ (25 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, որը կազմել է 690.000 դրամ: 

4.Հիշողություն և ուրախություն (26 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 780.000 դրամ:

5.Լեզվամտածողություն (25 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 750.000 դրամ:

6.Տրամաբանություն (27 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 810.000 դրամ:

7.Կենտրոնացում (25 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 750.000 դրամ:

8.Երկրաչափություն (22 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 660.000 դրամ:  

9.Ժամանակ (22 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 660.000 դրամ: 

Այս ամենը նախատեսվում է գնել մինչև ս.թ նոյեմբերի 10-ը և տրամադրել թվով 26 ՊՈԱԿ-ների, որոնցում ներառված են Երևանի, Սիսիանի, Սպիտակի, Կապանի, Ստեփանավանի, Արմավիրի, Վաղարշապատի, Գավառի, Վանաձորի, Գորիսի, Աբովյանի, Գյումրու և Արթիկի հատուկ դպրոցներում կամ կրթահամալիրներում:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել