Ոչ սպանդանոցային մորթի դեպքում կտուգանվեն 20-100 հազար դրամով

Կառավարության հունիսի 8-ի նիստին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացնելու է օրենսդրական փաթեթ, որի ընդունման դեպքում կարգավորվելու է մսի շուկան:

Օրենսդրական փաթեթի ներկայացումը հիմնավորվում է այսպես. ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած ոչ սպանդային մթերքի իրացման համար առանձին վարչական պատասխանատվություն սահմանված չէ:

Ներկայումս սպանդանոցներում մորթ իրականացնելու պահանջ սահմանված չէ, սակայն հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու պահանջը, և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի մակնշման պահանջ չունենալու դեպքում հնարավոր չի լինի պարզվել սպանդից գոյացած սպանդային մթերքի ծագումը, հետագծելիությունը:

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում սահմանված չէ սպանդանոցային ծագման մսի իրացման պահանջ՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու և սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք իրացմանն անցնելու պահանջը, պետք է օրենքով սահմանված լինի սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացման պահանջ:

Ներկայումս հանրապետությունում սպառվող թարմ պաղեցված միսը ստացվում է ոչ սպանդանոցային պայմաններում՝ բակային մորթի միջոցով, որի արդյունքում խախտվում են մորթի և մորթից ստացված մսի տեղափոխման և իրացման սանիտարահիգիենիկ պահանջները, մորթի արդյունքում ստացված սպանդային մթերքը երկրորդային միկրոբային աղտոտվածության արդյունքում ոչ միայն որակազրկվում է, այլև դառնում է վտանգավոր, խախտվում են սպառողի իրավունքները և վտանգվում է սպառողի առողջությունը և սպառողը չգիտի ինչ ծագման, որակի և անվտանգության միս է սպառում:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու և սպանդանոցային ծագման թարմ պաղեցված մսի իրացմանն անցնելու հանգամանքը՝ անհրաժեշտ է իրացման համար սահմանել  առանձին վարչական պատասխանատվության հոդված: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու պահանջը, և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի մակնշման պահանջ չունենալու դեպքում հնարավոր չի լինի պարզվել սպանդից գոյացած սպանդային մթերքի ծագումը, հետագծելիությունը:

Այսինքն, օրենքի ընդունումը կվերացնի նշված օրենսդրական բացը, լիազոր մարմինը ամբողջական և լիարժեք կիրականացնի օրենքով իրեն վերապահված սննդամթերքի անվտանգության վերահսկողությունը՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության ենթարկելով տնտեսավարող սուբյեկտներին:

Նախատեսվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր հոդվածի ներառում ՝ 1128. «Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել