Տեղի կունենա Երևանի ավագանու առաջին նիստը

Երևանի քաղաքապետաանից հայտնում են, որ  հունիսի 9-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1, 5-րդ հարկ), ավագանու նիստերի դահլիճում տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։
2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։
3. Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորում։
4. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։
5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել