Քննություն է տարվում՝ պարզելու 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հունիսի 6-ին 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

2017 թվականի հունիսի 6-ին «Շտապօգնություն»  ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ 1954թ. ծնված Բ. Չարկիչյանը Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն», ով ճանապարհին մահացել է:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ուժգին քամու հետևանքով պոկվել են Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեում գտնվող թղթի վերամշակման արտադրամասի ծածկի թիթեղները և ընկել քաղաքացու վրա: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, 62-ամյա տղամարդու մահվան պատճառը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական կոմիտե

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել