Վստահությունը պետական մարմինների, իշխանության նկատմամբ ծայրաստիճան ցածր մակարդակի վրա է. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ կուսակցության ԱԺ պատգամավոր  Արմեն Ռուստամյանը կոռուպցիայի դեմ պայքարի մարմին ունենլու հարցում համարում է, կոռուպցիան կվերանա, եթե կառավարումն ինքնին արդյունավետ լինի:

«Անվստահությունը հասարակության մեջ ծայրաստիճան բարձր է, կապված կոռուպցիայի դեմ պայքարող օղակիների գործունեության անաչառության և օբյեկտիվության հարցերի հետ առնչվող: Անհրաժեշտություն կա, որ այս ամեն ինչը մեկը կողքի հայացքով տեսնի, բացահայտի և վեր հանի: Մենք, ըստ էության ընդունում ենք, որ կառավարման համակարգի մեջ կան լուրջ պրոբլեմներ, կառավարման համակարգը կաղում է և ունի իսկպես լուրջ խնդիրներ հասարակական վստահության առաջացման առումով: Վստահությունն ընդհանրապես պետական մարմինների, իշխանության տարբեր օղակների, նրա գործունեության նկատմամբ ծայրաստիճան ցածր մակարդակի վրա է»,- նշեց պատգամավորը:

Ռուստամյանը նշեց, որ ինքն անձամբ դեմ չէր լինի, որ ունիվերսալ մոդելն ընդունվեր, քանի որ, եթե ասում ենք, որ իրականությունն այնպիսին է, որ պետք է վեր հանվեն կոռուպցիոն ռիսկերը իսկ այն մասը, որը որ թողնվում է իշխանության ուսերին՝ քննությունը և այլն, այդ մասի վրա էլ կասկածանք կա: Քաղաքացիների համար պետք է լիներ այլընտրանքային տարբերակ և նրանք ունենան ավելի վստահելի մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել