Ի՞նչ կենսագրություն ունի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վահե Ստեփանյանը, ով մինչ այս ժամանակավոր պաշտոնակատար էր: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1971 թ., 5 դեկտեմբեր, ք. Երևան

Կրթություն
1991-1996 թթ.- Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1989-1992թթ.- Հայկական ՍՍՀ գլխավոր հաշվիչ կենտրոն` տեխնիկական սպասարկման բաժնի տեխնիկ
1997թ.- ՀՀ վիճպետվարչություն` առևտրի սպասարկումների բաժնի II կարգի մասնագետ
1997-1998թթ.- «Հայգազարդ» պետական կոնցեռն` արտաքին կապերի վարչության իրավաբան
1998-2011թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2011թ.- Երևանի քաղաքապետարան` աշխատակազմի քարտուղար
2011-2014թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար,   վարչության քարտուղար
2014-2016թթ. – «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար
2016 թ. սեպտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է: 2010թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել