Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է պաշտոնից: Նշենք, որ նա Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի կինն է:
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Գայանե Արշավիրի Սողոմոնյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքում։
1978 թ. ավարտել է մայրաքաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ. 52 միջնակարգ դպրոցը։
1981 – 1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
2006 – 2009 թթ. սովորել է ՀՀ Կառավարման ակադեմիայի հեռակա ուսուցման հանրային կառավարման ֆակուլտետում։
1987 – 1997 թթ. աշխատել է հ. 133 միջնակարգ դպրոցում՝ մեկ տարի որպես ջոկատավար, ապա՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 1997 – 2000 թվականներին նույն առարկան դասավանդել հ. 139 դպրոցում։
2000 թ. ընտրվել է Երևանի հ. 62 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատել է մինչև 2009 թ. հոկտեմբերի 5-ը։
2009 թ. հոկտեմբերի 5-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ։
Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Մի շարք գիտական հոդվածների և «Նոր լրագրությունը 19-րդ դարի 80-ական թվականներին» մենագրության հեղինակ է։
2000 թվականից համատեղության կարգով աշխատում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնում՝ որպես դասախոս։
Ամուսնացած է, ունի երեք զավակ, երեք թոռնիկ։