Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արտակ Բալայանն ազատվել է Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: