Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 5-ին որոշում է ընդունել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման շրջանակներում «Միասնական պատուհան» համակարգի զարգացման հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի իրագործման համար ստեղծել միջգերատեսչական համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի»:
Նշենք, որ աշխատանքային խմբի անդամ է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը: