Այս տարի դպրոցահասակ փոքրիկներին 10.000 պայուսակներ կտրամադրվեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, համայնքային ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ բոլոր երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները` պայուսակներ և գրենական պիտույքներ: Ըստ այդմ, այս տարի դպրոցահասակ փոքրիկներին Երևանի քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շուրջ 10.000 պայուսակներ՝ 16 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ արդեն իսկ նախապատրաստվել և վարչական շրջանների համապատասխան բաժիններին են փոխանցվել նախատեսված նվերները: Երեխաներն այդ պայուսակները կստանան առաջիկայում մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել