Սոչիում բեռնախցիկից երկու երեխա է ընկել

Սոչի կենտրոնում երեկ շարժվող մեքենայի բեռնախցիկից երկու մանկահասակ երեխա են ընկել: Այս մասին հայտնում է ռուսական НТВ  հեռուստաընկերությունը:

Պատահարը տեսանկարահանվել է այդ մեքենայի հետևից գնացող մեկ այլ մեքենայի տեսախցիկը: Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես է բեռնախցիկի դուռը բացվում ու երեխան դուրս ընկնում, այնուհետև երկրորդ երեխան է ընկնում:

Բարեբախտաբար, հետևից ընթացող մեքենայի վարորդը կարողացել է արգելակել մեքենան, անցորդները օգնության են հասել փոքրիկներին: Ինչ վերաբերում է երեխաների մորը, նա երեխաների բացակայությունը մեքենայում ավելի ուշ է զգացել: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է դեպքի վայրը:

ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երեք տարեկան աղջիկը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է բուժհաստատություն: Մյուս երեխան չի տուժել:

Երեխաների մայրը և մեքենայի վարորդը 39-ամյա տեղաբնակ կին է: Նրա հանդեպ արդեն իսկ վարչական վարույթ է հարուցվել: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են երեխաները հայտնվել բեռնախցիկում:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել