2017թ հունիսի 15-ին ժամը 17:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից: