Մահվան ելքով վթար՝ Սյունիքում

Հունիսի 6-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածի 25-րդ կմ-ին բախվել են «FAW» մակնիշի 333 OR 61 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Թ.) և «Cհrysler Touring» մակնիշի 34 AQ 632 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են «Cհrysler Touring» մակնիշի ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել