«Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Համացանցում «Աէրոֆլոտ»-ի անունից տարածվում է կեղծ մրցույթի վերաբերյալ տեղեկություն: Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր ավիաընկերությունը որևէ կապ չունի այդ վիճակահանության հետ: Մեզ համար կարևոր է ձեր վստահությունը, այդ իսկ պատճառով հիշեցք, որ նոր և արժանահավատ ակցիաների մասին հայտարարությունները մենք տեղադրում ենք միայն մեր կայքում՝ www.aeroflot.ru և սոցցանցերի պաշտոնական էջերում:
Ինչպե՞ս ճանաչել չարագործներին
🚫 Ուշադրություն դարձրեք կայքի դոմեյնին և ինտերֆեյսին: Մեր պաշտոնական կայքը սա է՝ www.aeroflot.ru:
🚫 Զգուշացեք այն աղբյուրներից, որոնք պահանջում են ներկայացնել անձնական տվյալներ»: