Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն՝ Հարկադիր կատարման ծառայությունում

Այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյաննաշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է զեկուցվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված և արդեն կատարված հանձնարարականների մասին: Ամփոփվել էնաև 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը: Անդրադարձ է կատարվել Ծառայության բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ նախորդ ամսվավիճակագրական ցուցանիշների հետ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն առանձնակի ուշադրություն է հրավիրել Ծառայությունում հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացման ընթացակարգի բարելավմանը և հանձնարարել է իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել աճուրդային գործընթացի մատչելիության և ընդհանուր թափանցիկության էլ ավելի բարձրացման վերաբերյալ:

Կառույցի ղեկավարին, ըստ օրակարգի, զեկուցվել է նաև քաղաքացի – հարկադիր կատարող շփումները հնարավորինս կրճատելուն և քաղաքացիների համար Ծառայության գործառույթներն առավելապես հասանելի ու բաց դարձնելուն ուղղված հանձնարարականի արդյունքները, համաձայն որի՝ Ծառայությունը շարունակելու է ներդնել է նոր միջոցներ ու մեխանիզմներ՝էականորեն դյուրինացնելու քաղաքացիների համարվճարումներ կատարելու պայմանները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է Ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման ու միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժինների պետերին սեղմ ժամկետում կյանքի կոչել ներկայացված առաջարկությունները:

Ըստ ամենամսյա աշխատանքային խորհրդակցության օրակարգի՝ Արմեն Հարությունյանին են զեկուցվել նաև կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին առնչվող առանցքային հարցեր, որոնց վերաբերյալ Ծառայության ղեկավարը հորդորել է բաժինների պետերին լինեն խիստ ուշադիր ու հետևողական:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև այլ հանձնարարականներ:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել