Մրցույթ «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ծրագրի շրջանակներում

«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» մեկ տարի տևողությամբ ծրագիր է, որը իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

«(Հակա)Կոռուպցիայի արվեստի» նպատակն է Հայաստանում կոռուպցիայի հարցի գեղարվեստական և մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել, կրթել և ստեղծագործական լույս հաղորդել կոռուպցիայի բարդ հետևանքների մասին` Հայաստանի հասարակության վրա և նրա սահմաններից դուրս։ Ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը նախաձեռնում է կոռուպցիայի դեմ պոստերային արվեստի մրցույթ և ցուցահանդես, որի համադրողը կլինի արվեստագետ Սամվել Սաղաթելյանը:

Այս մրցույթի և ցուցահանդեսի շնորհիվ արվեստը դառնում է Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիայի դեմ պայքարի մի միջոց: Պոստերային արվեստի մոտեցումը, որը համակցված կլինի պարզ և կարևոր նշանակետին ուղղված կարճ ուղերձով և վիզուալ ինֆորմացիայով, ավելի էֆեկտիվ կարող է ազդել հասարակության վրա։

Արվեստի միջոցներից պոստերային արվեստի ներգրավումը ողջ աշխարհում ներազդություն ստեղծելու գործում իրեն արդարացրել է դեռ Սովետական շրջանում պրոպոգանդիստական պոստերների փայլուն նմուշների օրինակով (տես օրինակներ) և այլ ժամանակակից օրինակներով՝ Poster4tomorrow հարթակում (տես օրինակներ):

Նախագծի պաշտոնական հեշթեգն է #ArtofCorruption-ը:

Մանրամասներն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել