Սուրեն Մելիք-Իսրայելյանը՝ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության պետ

Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Միջազգային համագործակցության վարչության պետ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ կայքից։

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․

Ծնվել է 1974թ. սեպտեմբերի 13-ին, ք.Երևանում

Կրթություն

  • 1991-1996թթ. – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժին
  • 2005 թվականից – Տնտեսագիտության թեկնածու

Աշխատանքային գործունեություն

  • 1996-1999թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ՝ կադրերի վարչության առաջատար մասնագետ
  • 1999-2001թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ՝ մարդասիրական օգնության, վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչություն՝ առաջատար մասնագետ
  • 2001-2008թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ավագ մաքսային տեսուչ, գլխավոր մաքսային տեսուչ
  • 2008-2012թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ռազմավարական ծրագրերի բաժնի պետ, մաքսային ռազմավարության և եվրաինտեգրման բաժնի պետ, միջազգային կառույցների հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ
  • 2012-2014 – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի՝ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
  • 2014-2016թթ. – ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
  • 2016-2017թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
  • 2017 թվականի ապրիլից – ՀՀ ԿԱ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության պետ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել