Կենցաղային վեճի պատճառով զնագվածային սպանություն է եղել Ռուսաստանի Տվերի շրջանում: Հանցագործության պահին տանը եղել է 10 մարդ: 21-ամյա աղջկան հաջողվել է թաքնվել և զանգել իրավապահ մարմիններին, ովքեր էլ ձերբակալել են 1972 թվականին ծնված հանցագործության մեջ կասկածվող տղամարդուն: Հետաքննության տվյալներով, կասկածվող տղամարդը Մոսկվայից է, ով էլեկտրիկ է աշխատել Տվերում:
Վեճը հասունացել է գիշերային խնջույքի ժամանակ: Այնուհետև տղամարդը գնացել է տուն, սակայն վերադարձել է որսորդական հրացանով և կրակ բացել իրեն վիրավորողների և ներկաների ուղղությամբ: Այս մասին փոխանցում է ռուսական НТВ հեռուստաընկերությունը:
21-ամյա աղջիկը պատմել է, որ իրեն հաջողվել է փրկվել՝ ծածկոցի տակ թաքնվելով, թեև հանցագործը երկու անգամ մտել է սենյակ ու դուրս եկել, իրեն հաջողվել է փրկվել:
Նշվում է, որ սպանվել է 9 մարդ: