Վաղը Երևանում կունենանք +34 աստիճան տաքություն. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղվանից սկսած Երևանում կունենանք +34 աստիճան տաքություն։ Շոգելու ենք) »:

Նշենք, որ այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Հունիսի 6-9-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել