Մահացել է բանակում ծանր հիվանդություն ձեռք բերած զինվորը

Լրագրող Զարուհի Մեժլումյանն ի ֆեյսբուքյան հաշվում գրել է, որ մահացել է զինվոր Մայիս Գեղամյան: Այս տեղեկությունը լրագրողին տրամադրել է զինվորի հայրը

«Մենք 2014-ից գրել ենք Մայիսի մասին, երբ նրա ոտքը անդամահատել էին: Մայիսը զորակոչվել էր զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն էր ասում, հասցրել էր ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել էր ճակատագրական: Ընկել էր թռիչք-վազքի ժամանակ, վերքը չէր մշակվել, տեղում գոյացել էր սարկոմա: Այդպես ապրեց ևս երեք տարի… 21 տարեկան էր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել