Երևան-Սևան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. երիտասարդը հոսպիտալացվել է

Հունիսի 3-ին, ժամը 08:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին, այնուհետև՝ շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 32-րդ կմ-ի մոտակայքում «Daewoo Nexia» մակնիշի 34 PP 547 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև՝ կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1996 թ. ծնված Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան։

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել