Հունիսի 2-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցում գտնվող «Երևան» տոնավաճառում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ս. Զորավար փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող տոնավաճառի 1-ին հարկի պահեստային հատվածում (մոտ 50 քմ) այրվել են կենցաղային քիմիայի միջոցներ (ամանի, լվացքի հեղուկ). տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 18:58-ին: