ԱԺ-ի արտահերթ նիստի օրը փոխվեց

Կառավարության մայիսի 25-ի նիստին գործադիրը որոշեց առաջարկել խորհրդարանին՝ 2017 թվականի հունիսի 8-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապե­­տու­­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ, սակայն այսօր հունիսի 1-ի նիստին փոփոխություն եղավ և ուժը կորցրած ճանաչվեց այդ որոշումը, զուգահեռ գործադիրը որոշեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2017 թվականի հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապե­­տու­­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Նշենք, որ սա այն որոշումն էր, որի համաձայն խորհրդարանը պետք է քննարկել մի շարք նախագծեր, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կողմից վիճարկվող Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի հարցը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել