Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 39563/09 գանգատ) 2017 թվականի մարտի 30-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3600 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Այս նպատակով կառավարությունը գումար հատկացրեց ՀՀ արդարադատության նախարարությանը։