Կառավարությունը պատերազմ է հայտարարում ծխելուն․ որտե՞ղ պետք է տեղի ունենա առաջին «ճակատամարտը»

Ծխելու դեմ պայքարում կառավարությունում «մարտական» են տրամադրված, համենայն դեպս այդպես են նրանք հայտարարում ու հստակ քայլերի մասին հայտնում։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ասել է, որ հանձնարական ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից և վարչապետ Կարեն Կարապետյանից «պատերազմ հայտարարել ծխելուն»․ իսկ որտե՞ղ պետք է տեղի ունենա առաջին ճակատամարտը, թերևս հարկավոր է սկսել հենց կառավարությունից, ի վերջո գործադիրի շենքում է, որ նախարարները խախտելով օրենքը, անհոգ ծխում են։ Այս մասին մշտապես գրել է Իրավաբան.net կայքը։

Ինչպես Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ գործող կառավարության անդամները առանց երկմտելու ծխել են կառավարության նիստերի դահլիճի միջանցքում։

Պետք է արձանագրել, որ ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մասնաշենքի տարածքում (այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում) ծխելն արգելվում է: Այս մասին է վկայում «Հայաստանի հանրապետության կառավարության աշխատակազմում ծխելն սահմանափակելու մասին» թիվ 317-Լ հրամանը:

Բայց սա չի խանգարում, որ օրինակ՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության նիստից առաջ ծխի, հետո միայն մասնակցի գործադիրի քննարկմանը։ Վարչական տուգանքը, արգելքը և էթիկայի նորմերը չեն խանգարել նաև մյուս ծխող նախարարներին և գործադիրի անդամներին։

Գևորգ Թոսունյան

Վլադիմիր Գասպարյանն ու մյուս պաշտոնյաները ծխում են կառավարության մայիսի 25-ի նիստից առաջ

Կառավարության նիստից առաջ․ 04․05․2017

Կառավարության նիստից առաջ․ 06․04․2017

Կարդացեք նաև՝ 

Արգելվում է ծխել կամ ինչքա՞ն կտուգանվեն նախարարները

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել