Ասել են, թե «մաղարիչ» են տվել ու հայտնվել դատարանում

Զինվորական համակարգում կաշառքի գործով հերթական նիստն այսօր հետաձգվեց՝ կողմերից մեկի բացակայության հիմքով։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետի պետ Ս․Մ․-ին՝ կաշառք պահանջելու և ստանալու համար, իսկ 6 քաղաքացիների՝ կաշառք տալու:

Ըստ մեղադրական եզրակացության Հովսեփյանը 2014թ. սեպտեմբերից մինչև 2015թ. ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում, մի շարք դեպքերում պահանջել և անձամբ ստացել է տարբեր չափ կաշառք,  որոշ դեպքերում՝ 80 հազար դրամ։

Իրավաբան.netի հետ զրույցում նախկինում զինվոր, սույն գործով ամբաստանյալ Ս․ Մ․-ի իրավունքները նախաքննական փուլում պաշտպանած փաստաբան Գարեգին Մարգարյանը հայտնեց, որ մեղադրանքի հիմքում զինվորների բացատրություններն են եղել․ «Ռազմականը տարել է բաժին, բացատրություն է վերցրել նրանցից, ասել են, որ Ս․Մ․-ին մաղարիչ են արել և այլն, բայց հետո հայտարարել են, որ նման բան չի եղել, սակայն նախաքննական մարմինը դա ընդունել է՝ որպես ապացույց և ուղարկել է դատարան»,- նշեց պարոն Մարգարյանը։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալների պաշտպանները, մասնավորապես Գագիկ Խաչիկյանը հայտարարել է, որ նախաքննական մարմինը ճնշում է գործադրել առանցքային չորս վկաների նկատմամբ և ամբաստանյալների դեմ ցուցմունքներ կորզել: Ըստ փաստաբանի՝ 4 զինծառայողներ տարօրինակ զուգադիպությամբ տառապել են այնպիսի հիվանդություններով, որոնց առկայության դեպքում բացառվում է նրանց ծառայությունը զինված ուժերի որևէ, իսկ մեղադրողն առարկել է՝ պարզաբանելով, որ տվյալ անձանց հիվանդ կամ առողջ լինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող հիմնավորել, ինչպես նաև հերքել Հովսեփյանի ու մյուսների կողմից կաշառք ստանալու և տալու մեղադրանքը:

Կարդացեք նաև՝

Կաշառքի գործ. ամբաստանյալի աթոռին՝ ՊՆ զորամասի բուժկետի պետն ու 6 անձիք

Կաշառքի գործ. պաշտպանական կողմը գտնում է, որ վկաների նկատմամբ ճնշում է գործադրվել

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել