Ազգային ժողովն ընտրում է երեք փոխնախագահներին

6-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը սկսեց ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը:

Նիստը վարում է ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը: Նիստին ներկա են 89 պատգամավորներ, քվորումն ապահովվել է: Ընտրության արդյունքները պարզ կդառնան քիչ անց:

Երեք փոխնախագահների տեղերի համար առաջադրվել են 3 թեկնածուներ՝ ՀՀԿ-ից Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, նախորդ գումարման փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Ծառուկյան դաշինքի՝ Միքայել Մելքումյանը, ով նախորդ գումարմանը նույնպես պատգամավորական մանդատ ուներ:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստին ելույթ ունեցան Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն, ներկա էին նաև Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ ՀՀ կառավարությունը:

ԱԺ նախագահի պաշտոնում 88 կողմ և 22 դեմ ձայների բաշխմմամբ ընտրվեց ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը: Մյուս թեկնածուն ԵԼՔ դաշինքից Էդմոն Մարուքյանն էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել