Մայիսի 27-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հիմք ընդունելով մայիսի 27-ին հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքում ևս կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատասխանատուներին նաև հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, նաև ներգրավել շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին՝ անհրաժեշտության դեպքում բոլորին տրամադրելով համապատասխան պարագաներ: Կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է հետևել, որ շաբաթօրյակի շրջանակում հավաքված աղբը ժամանակին և պատշաճ կերպով տեղափոխվի աղբավայր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել