83 միլիոն դրամ՝ ընտրությունների մասին ծանուցման համար

Ինչպես հայտնի է մայիսի 14-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: Մայրաքաղաքում գրանցում և ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին ոստիկանությունը անհատական նամակների միջոցով ծանուցել է ընտրության օրվա և տեղի մասին:

Ոստիկանությունը ապրիլի 28-ին պայմանագիր է կնքել «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ հետևյալ ծառայության համար. «2017 թվականի մայիսի 14-ին Երևանի Ավագանու ընտրությունների համար իրականացնել քվեարկության օրվա, տեղի և ժամանակի  մասին ընտրողներին հանձնվող ծանուցագրերի պատրաստման ծառայություններ»:

Ի դեպ, այս ծառայությունների կատարման վերջնաժամկետ է նշված մինչև 2017-ի դեկտեմբերի 20-ը: Այսինքն, մինչև տարեվերջ «Հայփոստը» կարող է ծանուցումներ պատրաստել մայիսի 14-ի ընտրությունների վերաբերյալ:

Այս ծառայության համար պետական բյուջեից վճարվել է ավելի քան 83 միլիոն դրամ (ավելի քան 170 հազար դոլար): 

Նշենք, որ այս տարվա փետրվարի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղված գրության մեջ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնել է, որ Երևանում ընտրելու իրավունք ունի շուրջ 842 հազար քաղաքացի: Այսինքն, ոստիկանությունը յուրաքանչյուր անձին ծանուցելու համար վճարել է 98 դրամ:

Ա.Կ.

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել