Մայիսի 8-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի սկզբնամասում գտնվող ջրատարում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել 1948 թ. ծնված Հ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, ժամը 12-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ. ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել: Որոնողական աշխատանքների արդյունքում` ապրիլի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան հայտնաբերվել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում՝ անվնաս վիճակում: Oպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը հնարավոր է սպանված լինի Վ. Օ.-ի կողմից: Կասկածյալը ձերբակալվել է: