Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
ՀԶՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել և միաձայն քվեարկությամբ Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: Ստորև ներկայացնում ենք պարոն Ավակյանի կենսագրությունը․
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ., մարտի 21, Իրան, ք. Թեհրան
Կրթություն
2002 – 2007 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
2008 – 2009 թթ. – Կենտրոնական եվրոպական համալսարան (Հունգարիա)
Աշխատանքային գործունեություն
2007-2008 թթ . – «Հայաստան» համահայկական հիմնադրամ` գործադիր տնօրենի օգնական
2009 -2016 թթ. առ այսօր «Գարրիսոն Գրուփ» կազմակերպություն` վաճառքի գծով տնօրեն և ռեգիոնալ տնօրեն
2010-2011 թթ. – «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդի անդամ
2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարան` դասախոս
2016 թ. դեկտեմբերի 1–ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական
2017թ․ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: