Իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է․ ԱՀ ՊՆ

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց: Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնում է, որ ՀՀ սահմանին նույն ժամանակ ևս հնչել են կրակոցներ, թվով ավելի քիչ և հիմնականում միայն հրաձգային զենքերից: Որևէ կորուստներ հայկական կողմից չեն եղել: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել