Ի՞նչ կենսագրություն և դրամական միջոցներ ունի Էնրիկո Ապրիամովը

Ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, նրան արձակեցին զինվորական ծառայությունից, այնուհետև նա նշանակվեց Արտակարգ իրավիճակի նախարարի տեղակալի պաշտոնին։

Ապրիամովը ՀՀ զինված ուժերի, այսպես կոչված, «հնաբնակներից» էր։ Նա 1971-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ, այնուհետև 2000թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ապա` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումը ստացել է 2007թ․-ին։

Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում՝ «Մարտական խաչ» II աստիճանի, «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալներով։

2014թ․-ին՝ առաջին անգամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացնելով հայտարարագիրը, պարոն Ապրիամովը որևէ դրամական միջոց չի նշել, միայն հայտարարագրել է աշխատավարձից ստացած եկամուտները՝ տարվա ընթացքում 8,6 մլն դրամի չափով, նույնը 2015 և 2016 թվականներին․ գեներալի հայտարարագրում ոչինչ չի փոխվել, աշխատավարձն էլ մնացել է նույնը, այսինքն՝ նա ամսական ստացել է 724 հազար դրամ։

Դատարկ է նաև Ապրիամովի կնոջ հայտարարագիրը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել