Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, բայց անձրևներ կտեղան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիսի 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 28-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիսի 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել