ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը և կատակել. «Մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը արբանյակային լուսանկարի վրա: Այսօրվանից սկսած մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկարական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում: Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Հատկապես առատ անձրևներ են կանխատեսվում վաղը առավոտյան: Չնայած տեղումնառատ եղանակին ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնը իր հետ բերում է նաև հարավային տաք օդային հոսանքներ»: