Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է.

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի գիշերը Սյունիքում և Արցախում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-16-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  29.30C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       -6.50C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  13.00C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել