Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել են «Volkswagen» մակնիշի 045 SL 01 (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ն.) միկրոավտոբուսը և «Daewoo» մակնիշի 15 LS 211 (վարորդ՝ Գ. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն արգելափակվել են ավտոմեքենայի մեջ:
Պատահարի հետևանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղևորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի հետ կապված կատարվում է քննություն: