Կիևի կենտրոնում գիշերը ժամը 1-ի սահմաններում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է ՌիաՆովոստին՝ հղում տալով 112.ua-ին:
Պայթյունի ալիքը կոտրել է Վլադիմիրսկայա փողոցում գտնվող շենքի առաջին հարկի պատուհանները. որտեղ ռեստորաններ և բանկ է տեղակայված: Վնասվել են նաև հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Ալիքը հասել է մինչև դիմացի փողոց՝ առանց ապակիների թողնելով հնագիտության ինստիտուտը:
Ականատեսները հայտնում են, թե այն տպավորությունն էր, կարծես պատշգամբներ էին թաձվում:
Պայթյունի վայրում իրավապահներ են աշխատում: Դեպքի այլ մանրամասներ, ինչպես նաև զոհերի և վիրավորների մասին՝ ոչինչ չի ասվում: