Ոսկու հանքում պայթեցման պատճառով փլուզվել է հացատան պատը

Ապրիլի 10-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոսկու հանքում պարբերաբար պայթեցման աշխատանքներ իրականացնելու պատճառով փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկում գտնվող հացատան պատը (2 քմ): ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության պատը՝ 7 քմ:

Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և Գնդեվազ գյուղի վարչական ներկայացուցչին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել