Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորը ցավով տեղեկացա Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում վագոնի պայթյունի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և բազմաթիվ վիրավորներ:
Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցությունս զոհվածների հարազատներին և մաղթում՝ շուտափույթ ապաքինում տուժածներին»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասից ավելի մարդ։ Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։

Ըստ նախնական վարկածի՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել