Ինչպե՞ս են ընթանում ընտրությունները

ՀՀ-ում քաղաքացիներն ընտրում են խորհրդարանի անդամներին: Ընտրատեղամասերում 16:00-ի դրությամբ ըստ ոստիկանության հրապարակման ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, որոնցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում:

Մեր նկարահանող խումբը շրջել է մի քանի ընտրատեղամասերում:  Քվեարկությունը անցնում էր հիմանկանում խաղաղ և փոքր տեխնիկական միջադեպերով: Ընտրատեղամասերից մեկում աշխատակիցներն ասացին, որ ի բողոք մատնահետքը կարդացող սարքի խափանումների՝ իրենց մոտ նման դեպքեր չեն արձանագրվել: Մեկ ժամում մոտավորապես 100 ընտրող է մոտենում ընտրատարածք:

Ալիսա Չիլինգարյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել